Բացել լրահոսը Փակել լրահոսը
433655714_583_0_2631_2048_1920x0_80_0_0_8fae391d3e80b0729c9711866bc60e5f
A A
Քաղաքականություն

ՀՀ կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը

Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։