Բացել լրահոսը Փակել լրահոսը
yy
A A
Քաղաքականություն

Պուտինը, Էրդողանի հետ հանդիպմանը, ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը:

«Եվ, իհարկե, խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,-ասել է Պեսկովը լրագրողներ: