Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից․ Էրդողան (տեսանյութ)

Սոչիում այսօր կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ 

Թուրքիայի ղեկավարը այս հանդիպման ընթացքում խոսել է ռուս-թուրքական համագործակցությունից։

«Հավատում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ամրացումը, զարգացումը մեծ օգուտ կբերի»,-ասել է Էրդողանն ու հավելել․ «Մեծ նշանակություն ունեն մեր քայլերը Սիրիայի խնդիրների հետ կապված։ Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից»։

Իր հերթին ՌԴ նախագահը խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորության մասին ու անդրադարձել նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտին․ «Ակտիվ գործում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը և այս համագործակցությունը կայունության ու կողմերի միջև դիրքորոշումների համաձայնեցմանն ուղղված քայլերի լուրջ երաշխիք է, որի նպատակը հաշտեցումն է»։