A
A
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ին«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայտարարությունը․
Ներքոհիշյալ կուսակցությունները, կազմակերպությունները, նախաձեռնությունները, անհատները՝ անկախության տոնի արժևորման խնդրի առջև խոնարհելով կուսակցական դրոշները, և մի կողմ դնելով տարբեր հարցերի առնչությամբ իրենց տարակարծությունները,
Արձանագրելով, որ՝
1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի միջոցով վերագտել է իր անկախությունը.
2. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարման պատճառով տեղի են ունեցել Հայաստանի անկախությանը սպառնացող հետևյալ դեպքերը՝
3. Անկախության տոնը կարևոր է յուրաքանչյուր հայորդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձ Արմեն Սարգսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նրանց սատարող ու օժանդակող անհատներն ու ուժերը ՉՈՒՆԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ 1) այցելելու Եռաբլուր պանթեոն, և 2) մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարությանը և կազմակերպելու այն:
«Սև Հովազներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն
«Որդուս» զոհվածների մայրերի հասարակական կազմակերպություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Ֆիդես» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Հայ Ազատամարտի Խորհուրդ» նախաձեռնություն
«Հետախույզ վետերանների միություն» հասարակական կազմակերպություն
«Լեգալ պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպություն