Բացել լրահոսը Փակել լրահոսը
241675393_4478356832210639_1265517801744903734_n
A A
Պաշտոնական

«ՀայՓոստ»-ը թոշակ ու նպաստ չի բաժանում. ֆինանսավորում չկա, թե՞ կա

«ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել.
 
Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
 
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում
կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
 
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար
 
Ավելի ուշ «ՀայՓոստ»-ը մեկ այլ հայտարարություն տարածեց
 
Լավ լուր
 
Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
տեղեկացնում ենք, որ ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել:
 
Սիրով՝ ՀայՓոստ