Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տեսանյութ Թաղավարդի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ (տեսանյութ)

Երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել է տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Դեպքի վայրում եղել և Թաղավարդի բնակիչների հետ զրուցել է Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը: Արցախի հանրայինի ռեպորտաժը