A
A
ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը մահացել է
Աջակցիր «Ա1+»-ին2021թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: