Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպես է ադրբեջանցին հայտնվել Մարտակերտում (տեսանյութ)

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, երեկ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինառայող Ջամիլ Բաբաևը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը:

Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանը ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված՝ հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Բաբաևը ձերբակալվել է. կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արցախի հանրայինի ռեպորտաժը