Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետական օդանավով մեշոկներով գումարները տարել են, որ վճարեն կազինոներին․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Հանգիստ մնացեք, ամեն ինչի պատրաստ եմ», - այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է նա դատարան ներկայանալ, քանի որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել։

«Փաստաբան միայն նա չունի, ես էլ փաստաբան ունեմ։ Կունենամ պայմանագիր տարբեր փաստաբանների հետ, նրանք կգնան, այդ գործընթացին կմասնակցեն», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Նա երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է» և լրագրողի հարցին, թե արդյոք նա փաստեր ունի այդպես ասելու, Սուքիասյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի տեսքը միայն բավական է, եթե համեմատում են եկած ժամանակ և հետո․ «Ես դեռ քիչ թիվ եմ հնչեցրել, որ ապացուցել լինի։ Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է այնտեղից, որտեղ կազինո կա, այստեղից մեշոկներով գումարները տարել են, որ վճարեն»։