Բացել լրահոսը Փակել լրահոսը
_VAG6970s
A A
Քաղաքականություն

Նախարար Անդրեասյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ է հանդիպել

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։

Նախարար Անդրեասյանը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Նախարարության այլ ուղղություններով առաջնահերթությունները։

 Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն