A
A
Դպրոցներում ուսուցումը կիրականացվի օրը մեջ․ Ժաննա Անդրեասյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴպրոցներում ուսուցումը կիրականացվի օրը մեջ, եթե աշակերտների քանակը 20֊ից ավել է։ Սակայն այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի,֊ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։
Ինչ վերաբերվում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։
Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։