A
A
Ազգային ժողովում կատարվածը սկսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Վանեցյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովում, կատարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց և ասաց, որ անթույլատրելի է նման վարքագիծը Աննա Մկրտչյանի նկատմամբ, Փաշինյանն ասաց, որ դեռ մեղմ են արձագանքել, կարծում է՝ պետք էր ավելի կոպիտ արձագանքել, և մեկ հրահանգով հարձակում սկսվեց մեր պատգամավորի նկատմամբ»,- նշեց Վանեցյանը։