Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աֆղանստանի վետերանները համերգ են տվել Արցախում (տեսանյութ)

«Կասկադ» համույթի անդամները համերգով են հանդես եկել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների առջև։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Խաղաղապահ առաքելության հրամանատարության նախաձեռնությամբ երաժիշտները անցել են ավելի քան 100 կմ ճանապարհ ու համերգներով հանդես եկել 27 դիտակետերում, նաև՝ Աղդամում գտնվող ռուս-թուրքական միջգերատեսչական կենտրոնի անձնակազմի համար։

Համերգի ժամանակ հնչել են ռազմահայրենասիրական երգեր, որոնք գրվել են 80-ականներին Աֆղանստանում ծառայած սպաների ու զինծառայողների կողմից։