Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարտիրոսյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)

Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի տարածքում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 06։01-ին: Այրվում է անասնագոմի տանիքից մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասանկեր: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը: