A
A
Զախարովան՝ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անդրկովկասում տիրող իրավիճակը գտնվում է ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում, և իհարկե առաջնահերթություն է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տավա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ամռանը Մոսկվայում ՌԴ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով»,- նշել է դիվանագետը: