Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատան երեխաները՝ ինչպես սեփական տանը

Մշակույթ
20babd0184e709609defe340861b3105

«Ես կարող եմ». սա կարգախոսն է 18 տարեկանից բարձր 14 աղջիկների, ովքեր մեծացել են մանկատանը, և որոնց «Մեր տուն» ՀԿ-ն հավաքել է իր հարկի տակ: Ամերիկահայ բարերարները ծրագիրը սկսել են իրականացնել 2005 թվականից:

Մանկատունն ավարտելուց հետո` «Մեր տուն»-ը 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքում աղջիկների հետ և իր հարկի տակ նրանց սովորեցնում այն ամենը, ինչը նրանք կսովորեին իրենց տանը: Ինչպես նշում է «Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը, աղջիկները նաեւ իրենց հարկի տակ ամուսնանում են, եւ իրենք արդեն 6 թոռնիկ ունեն:

«Մենք պետք է կոտրենք այն կարծրատիպը, որ եթե մանկատան երեխա է , ուրեմն ոչ մի բանի պիտանի չէ: Մանկավարժական բուհ ավարտածին չեն ցանկանում նույնիսկ մատուցող վերցնել»,- ասում է Տիգրանուհի Կարապետյանը: Նրա խոսքերով` եթե երեխան օգնության ակնկալիք ունի, իրենք օգնում են:

Այս տան մասին ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանը ֆիլմ է նկարահանել, իսկ ֆիլմի ստեղծման առիթը եղել է սաներից մեկի` Լուսինե ամուսնանալու ցանկությունը:

«Ֆիլմը չի պարունակում ողբ»,- ասում է ռեժիսորը:
25 րոպեանոց ֆիլմի մեջ ներկայացվում են «Մեր տունը», այնտեղ ապրող երեխաների եւ նրանցից մեկի՝ Լուսինեի՝ ամուսնանալուց առաջ ունեցած ապրումները:

Շուտով ֆիլմը կցուցադրվի նաեւ հեռուստատեսությամբ: