Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դ. Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Բարձրագույն դատական խորհուրդ