Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ ՀՀ (2)
A A
Քաղաքականություն

Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա․ ԱԳՆ

ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ․

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։