Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նշվել է Վարշավայի ճակատամարտի 101-րդ տարելիցը, որտեղ զոհվել են հայազգի զինվորականներ

Լեհաստանում ՀՀ դեսպանության ֆբ-յան էջից տեղեկանում ենք․
 
Օգոստոսի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աֆյանը մասնակցեց Վոլոմին վարչական շրջանի Օսսով քաղաքավանում ավանդաբար կազմակերպվող Վարշավայի ճակատամարտին նվիրված միջոցառմանը։
Օրվա առթիվ Վոլոմինի բուրմիստր Էլժբետա Ռադվանն (Elżbieta Radwan) իր խոսքում հիշատակեց Լեհաստանի համար 101 տարի առաջ չափազանց կարևոր այդ ճակատամարտում ամերիկյան օդուժի, ֆրանսիական ռազմաքաղաքական օժանդակության, հունգարական զինամթերքի մատակարարումների և իրենց կյանքը զոհաբերած հայազգի զինվորականության մասին։
 
Այս տարի հուշատախտակների շարքին ավելացավ նաև ռումինականը։
Նշված երկրների դեսպանությունների ներկայացուցիչներն ու միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ տեղադրեցին հուշատախտակների մոտ: Միջոցառմանը մասնակցում էր «Լեհաստանի հայ երիտասարդների միություն» ՀԿ նախագահ Բաբկեն Խանզադյանը։