Ոչ միայն երկաթուղի, այլև՝ ավտոճանապարհ. Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Աջակցիր «Ա1+»-ինCNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ից: Նա ասել է, որ այդ միջանցքի բացումն իրենց նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի: Ալիևը նաև դժգոհել է, որ Հայաստանը դեմ է այդ միջանցքի բացմանը:
«Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Պարզապես մի քանի օր առաջ այնտեղ կարծես դրական կարծիք էր ձևավորվել, որ իրենք էլ դեմ չեն, սակայն Զանգեզուրի միջանցքի ամբոջական գործարկման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն երկաթուղի լինի, այլև ավտոմոբիլային ճանապարհ»,-ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Եվրասիայի համար տրանսպորտային նոր պրոյեկտ կարող է դառնալ՝ Թուրքիան իր ապրանքներն ավելի կարճ ճանապարհով կհասցնի Միջին Ասիա:
«Ես գիտեմ, որ Եվրամիությունն էլ դրական է մոտենում այդ հարցին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև ասել է, որ իրենց թիվ 1 նպատակը եղել է Ղարաբաղի և Զանգեզուրի «ազատագրումը», ինչի վրա կենտրոնացրել են իրենց բոլոր ուժերը: