Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեքսանդր Սարգսյանը կարո՞ղ է ուզում էր աջակցել հեղափոխությանը, որ 19 մլն․ դոլար է փոխանցել պետբյուջե (տեսանյութ)

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ելույթը ԱԺ նիստում․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ պետական բյուջե է փոխանցել ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար։

Ժողովրդական լեզվով ասած 50/50 տոկոսները իրավական լեզվով հարկային պարտականությունների չկատարումն էր։ Ավելին, 2018-2020թթ ընթացքում քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էր, վերականգնվել է ՀՀ պատճառված 54,4 մլրդ դրամի վնաս։ Համեմատության համար՝ 2009-2017թթ-ին վերականգնվել է մոտ 21 մլրդ դրամ։ Այսինքն, 3 տարիների ընթացքում վերականգնվել է մոտ 2,6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդող 9 տարիների ընթացքում։

Մանրամասները տեսանյութում։