Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմից հետո կար անօդաչու թռչող սարքերի գնման պլան, ինչո՞ւ դա չի իրականացվել․ Օհանյան (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին թվում է, որ գտնվում է ոչ թե Ազգային ժողովում, այլ կրկին բանակում կամ դատարանում, որտեղ բոլոր հարցերն ուղղված են իրեն։ Այս մասին նա ասաց ճեպազրույցում ու նշեց, որ այնպիսի տպավորություն է՝ բանակի տերը հիմա ինքն է և ներկայիս իշխանությունն էլ ընդդիմություն է, այնինչ ինքն արդեն 5 տարի է՝ բանակում չի ծառայում։

«Այնպիսի բաներ են պատմում բանակի մասին, որը տեղ չպիտի գտնի ԱԺ, հատկապես՝ պատգամավորի գործունեության մեջ», - ասաց Սեյրան Օհանյանը։

ՀՀ Զինված ուժերը մեծ և նաև հպարտանալու ճանապարհ են անցել, նշեց նա, և ձևավորվել են պատերազմին զուգահեռ, բայց ապահովել են ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, Արցախն են ազատագրել։ Պաշտպանության յուրաքանչյուր նախագահի օրոք ԶՈՒ զարգացումն ապահովվել է։

«Իհարկե, թերություններ եղել են ու այսօր շեշտը դնել այդ թերությունների վրա, չի կարելի։ Այսօր էլ բանակն ինչ-որ մի ձև զարգանում է։ Էդ էր պակաս, որ ԶՈՒ ձևավորված այդ ավանդույթներն այսօր չշարունակվեն։ Հիմա տեմպերը արա՞գ են, թե՞ դանդաղ, այսօրվա իշխանությունները պետք է ասեն», - ասաց նա։

Օհանյանը նշեց, որ չպետք է համեմատության մեջ դնել, քանի որ նա կարող է ասել, որ ապրիլյան պատերազմից հետո ծրագրի մեջ կար մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի գնման պլան, ինչո՞ւ դա չի իրականացվել։

Նրա խոսքով` իր որպես պաշտպանության նախարար եղած ժամանակ 1300 չվերթով սպառազինություն է ներկրվել Ռուսաստանից, այդ թվում՝ Ս-300-ի ևս 3 համակարգ, «Տոչկա-Ու», «Իսկանդեր»։ Օհանյանը նշեց` սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել զինված ուժերում, և անհամեմատելի են գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո։