A
A
Դա կնոջս օժիտն է․ Հակոբյանը՝ Այվազովսկու և Սարյանի կտավների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանի հայտարարագրում կան Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի կտավներից, այս փաստը Հակոբյանին հարց ուղղելիս արձանագրեց ՔՊ-ի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ու խնդրեց պատմել, թե նկարիչների ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածներին են վերաբերում, ինչպե՞ս է ձեռք բերել։
«Արդյո՞ք կանխել եք դրանց արտահանումը հանրապետությունից կամ ներկրել եք դրանք Հայաստան, որպեսզի հայկական մշակութային ժառանգությունը պահպանվի», - ասաց նա։
Վահե Հակոբյանը պատասխանեց, որ դա իր կնոջ սեփականությունն է, որը ժառանգություն է ստացել։ Այվազովսկու նկարը շատ փոքր է, կոչվում է «Փոթորիկ»․ «Այն ժառանգություն է, Սարյանը նույնպես, օժիտ, եթե ուզում եք այդպես ասենք»։