Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամենը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը կալանվորված են։