Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Փաշինյանը Մեղրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեց

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մեղրիի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել։ Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308 րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):