Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Կոստա-Ռիկային

Սպորտ
29c9b0d969e724c970bd51944ae42d90

Խանտի Մանսիյսկ քաղաքում այսօր մեկնարկած շախմատային օլիմպիադայի առաջին մրցափուլում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Կոստա-Ռիկայի հավաքականին:

Սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը իրենց մրցախաղերը ոչ-ոքի ավարտեցին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակներ տարան:

Լևոն Արոնյանը առաջին մրցափուլին չէր մասնակցում:

Հայաստանի կանանց հավաքականը 1-ին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց հաշմանդամների աշխարհի հավաքականին: Երկրորդ խաղում մեր թիմը ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ: