A
A
Ադրբեջանը ևս երկու հայ ռազմագերիների գործով դատավարություն կիրականացնի
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի իշխանությունները, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, հերթական կեղծ դատավարությունն են սկսում՝ այս անգամ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայերի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ (լրտեսություն) հոդվածով:
Բոլոր մեղադրական նյութերն ուղարկվել են ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարան:
Նախնական լսումները նշանակված են հուլիսի 14-ին: