A
A
Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. ո՞վ է նրան փոխարինել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երկու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։