Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների հարցը կքննարկվի, երբ ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի 75%-ի հետ (տեսանյութ)

Ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անընդունելի և Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ այդ կարծիքին է ԵԽԽՎ մեր պատվիրակության հանդիպումներից հետո, որտեղ նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ։

«Նա հստակ նշել է՝ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75%-ը ներառյալ», - ասաց Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանի հանդեպ պիտի կիրառվեն կոնկրետ պատջամիջոցներ և նա առաջարկում է խորհրդարանին դիմել միջազգային կառույցներին․ «Եվրոպայի խորհրդում պիտի կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը։ Նավալնու պրիչոսկան խառնվում է, Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց է կիրառում, զրկում է ձայնի իրավունքից»։

Ազգային ժողովի պատգամավորները արտահերթ նստաշրջան են հրավիրել՝ քննարկելու մի շարք օրենքներ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, քանի որ նորընտիր ԱԺ-ն այդ օրենքները վերջնական ընդունել չի կարող։