Բացել լրահոսը Փակել լրահոսը
207263099_3769098023200382_7332323447556382626_n
A A
Մշակույթ

Հայկական երգչախմբին հրավիրել են Ռավեննայի փառատոնին

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ հրավիրված է մասնակցելու Ռավեննայի փառատոնին Քերուբինիի նվագախմբի հետ։
Համերգը Ռավեննայում կկայանա հուլիսի 1-ին աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Նույն համերգը վերոնշյալ կազմով կկայանա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում։
Կհնչեն Հայդնի, Մոցարտի, Շուբերտի, Մանսուրյանի ստեղծագործությունները։