Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոմսերը սպառվեցին երկու ժամում

Սպորտ
be7a47d72721ce49794c4c8e3041ab5d

Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը թեեւ կայանալու է այս տարվա նոյեմբերի 28-ին, սակայն խաղի տոմսերն արդեն սպառված են:

Կատալոնյան ակումբը տոմսերի վաճառքը շուտ է սկսել, որպեսզի դրանք անվանական հանձնվեն երկրպագուներին: Բոլոր տոմսերը սպառվել են ընդամենը 2 ժամվա մեջ, չնայած դրանց գները տատանվում են 90-1200 եվրոյի սահմաններում:

Տոմսերի վաճառք կկազմակերպվի նաեւ հանդիպումից մեկ շաբաթ առաջ, եթե իհարկե, ակումբի հովանավորները հրաժարվեն տոմսերի իրենց խմբաքանակից: