Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրիկեեւը երկրորդն է աշխարհում

Սպորտ
2574b1c4add5341367a6610d39027db8

Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը բոլորին հիմնականում հետաքրքրում էր մեկ հարց. արդյոք կգտնվի մեկը, որը կընդհատի հունահռոմեական ոճի ըմբիշ, ծան քաշային Լոպես Նունյեսի (Կուբա) հաղթարշավը, որն արդեն չորս տարի է` չգիտի, թե ինչ է պարտության դառնությունը:

Կուբացի հսկային այս անգամ ձեռնոց նետեց Հայաստանը ներկայացնող ռուս ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, որը հաղթահարելով նախնական 4 փուլերը, մտավ եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտը ցույց տվեց, որ առայժմ ոչ մեկն ի վիճակի չէ դիմակայել Լոպես Նունյեսի ճնշմանը եւ գերբնական ուժին: Կուբացի ըմբիշը 3:0, 1:0 հաշվով հաղթելով յուրաքանչյուր մրցափուլում, 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ ընդհանուր առմամբ նվաճեց իր թվով 19-րդ ոսկե մեդալը: