Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական սառը ցնցուղը

Սպորտ
85d7f0763962b7bb2772fb4806ec7c8a

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012 թ առաջնության երկրորդ խաղում չկարողացավ տոնել առաջին հաղթանակը, թեեւ դրա համար կային ռեալ հնարավորություններ:

Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղը մեր թիմը, կարելի է ասել, անցկացրեց «մեկ շնչով» եւ մրցակցին գերազանցեց հաղթանակ տանելու ցանկությամբ: Սակայն երկու անգամ առաջ անցնելով հաշվի մեջ, մեր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան պահպանել առավելությունը: Իսկ ամենացավալին այն է, որ մրցակիցը հաշիվը հավասարացրեց հանդիպման ամենավերջին րոպեին, 11 մ հարվածի օգնությամբ, ընդ որում մեր ֆուտբոլիստի սխալ խաղի պատճառով (Արարատ Առաքելյանը եզրից կատարած փոխանցումը չեզոքացնելու համար չգիտես ինչու, ձեռքով փակեց գնդակը ճանապարհը սեփական տուգանային հրապարակում):

Այդպիսով, գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2, ինչը ոչ միայն չուրախացրեց հայ ֆուտբոլասերին, այլ հակառակը, հերթական սառը ցնցուղը դարձավ նրա համար: