Այս երկրում մենք տե՞ր ենք, թե՞ ուղղակի եկել, պաշտոններ ենք զբաղեցնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն Աժ արտահերթ նիստում հռետորական հարց հնչեցրեց՝ արդյոք Աժ պատգամավորները ապրում են Հայաստանում, թե մեկ այլ երկրում են և իրականությունից կտրված են։
Նա նշեց, որ իշխող խմբակցության որևէ պատգամավոր դատապարտող կամ որևէ այլ վերաբերմունք ցույց չտվեց դիակների վերաբերյալ հարցին․ «Ընդ որում, բոլորը շատ լավ տեղյակ են եղել, որովհետև դիակների հետ կապված խնդրին ձեզ տեղեկացրել եմ գոնե դեկտեմբեր ամսին։
Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել և որևէ մեկը վերաբերմունք չի ցուցաբերում։ Ձեզ համար նորմա՞լ էր Առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքերը, հերքումներն ու բացատրությունները»։
Սոֆյա Հովսեփյանն ասաց՝ ուզում է հասկանալ, արդյոք պատգամավորների համար նորմալ է, որ երեկ առավոտյան մեր զինվորների նկատմամբ հերթական անգամ ադրբեջանցիները ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել․ «Բերեք հասկանանք՝ այս երկրում ենք ապրում, թե ոչ, հարգելիներս, բերեք հասկանանք՝ այս երկրում մենք տեր ենք, թե ուղղակի եկել ենք, պաշտոններ ենք զբաղեցնում։ Այսօրվա արտահերթի ժամանակ ձեր վերաբերմունքն արտահայտեք ձեր Առողջապահության նախարարի նկատմամբ։ Սպասում եմ ոչ միայն ես, այլև ամբողջ ազգաբնակչությունը»։