A
A
Յուրի Պատրիկիեւը հաղթեց թուրք ըմբիշին
Հայաստանի ըմբիշները անհաջող սկսեցին Մոսկվայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում 60 կգ քաշային Վահան Ջուհարյանը եւ 84 կգ քաշային Դենիս Ֆորովը արդեն առաջին իսկ փուլում պարտություն կրեցին եւ ժամանակից շուտ դուրս մնացին հետագա պայքարից:
Մեր երրորդ ներկայացուցիչ Յուրի Պատրիկիեւը (120 կգ), հաղթելով հնդիկ ըմբիշ Դարմենդեր Դալալին, ապա թուրք Ռիզա Կավալպին, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի շվեդացի Մագնուս Յոհան Էուրենի հետ: