Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրամնիկը հավասարվեց Արոնյանին

Սպորտ
57e1e6b3e965340f6793460950ef90f4


Շանհայում ընթացող Chess Masters մրցաշարի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը սպտակներով պարտվեց Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան): Այդպիսով, աշխարհի նախկին չեմպիոնը վաստակած միավորներով (6) հավասարվեց հենց Արոնյանին եւ կշարունակի պայքարը եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Վերջին տուրում Կրամնիկը սպիտակներով կմրցի չինացի Վան Հաոյի հետ, իսկ Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի հետ:

Ի դեպ, վերջինս 5-րդ տուրում հաղթեց չինացի շախմատիստին, վաստակեց 12 միավոր եւ ժամանակից շուտ տիրեց խաղարկվող երկու ուղեգրերից մեկին: