Ռոման Ամոյանը երրորդն է
Մոսկվայում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկներ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանն (55 կգ քաշային կարգ) առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Նա հաղթահարեց նախնական փուլերը եւ մտավ կիսաեզրափակիչ, սակայն լարված պայքարում զիջեց աշխարհի քառակի չեմպիոն, իրանցի մարզիկ Համիդ Սորյանին: Երրորդ տեղի համար գոտեմարտում Ռոման Ամոյանը վստահ (8:0, 3:0) հաղթեց բուլղարացի ըմբիշ Վենելին Վենկովին: Ի դեպ, 2006 թ Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկը հենց բուլղարացու հետ եզրափակիչ մենամարտում առաջին անգամ նվաճել էր աշխարհամասի չեմպիոնի կոչումը:
Այս քաշային կարգում հինգերորդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Համիդ Սորյանը:
Մրցումների առաջին օրը պայքարի մեջ մտան նաեւ մեր ըմբիշներ Արման Ադիկյանը (66 կգ) եւ Սարգիս Տոնոյանը (96 կգ): Ավաղ, նրանք անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: