Բացել լրահոսը Փակել լրահոսը
189211460_813627475953191_8145843916019902237_n
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
 
Նախագահն իր խորը վրդովմունքն ու անհանգստությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարման, ինչպես նաև հայկական զինուժի ուղղությամբ կրակոցների փաստի վերաբերյալ:
 
Հանրապետության նախագահն առաջնային է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: