Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարուքյան 1
A A
Քաղաքականություն

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը՝ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում․ Մարուքյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
 
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։