Չի կարող լինել իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն և ասեն՝ եկեք քննարկենք՝ ով որտեղ է կանգնելու․Մարուքյանը Սյունիքի և Գեղարքունիքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրությունների գնացքն այլևս շարժվել է և գնում է առաջ, հետևաբար՝ այս ընտրություններից շատ բան է կախված։ Այս մասին ԼՀԿ համագումարում այսօր հայտարարեց ԼՀԿ վարաչպետի թեկնածու, ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Վերջինս նշեց՝ նախորդ շաբաթ նշանակված համագումարը հետաձգեցին ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք մուտք գործելու պատճառով, բայց հետո հասկացան՝ գործընթացները կանգ չեն առում, իսկ ճգնաժամը Սյունիքում և Գեղարքունիքում գնալով խորանում է․
«Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, իսկ սահմանային խնդիրնեը պետք է քննարկվեն ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել ուժի, բռնության, սպառնալիքի ներքո։ Չի կարող լինել մի իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն և ասեն՝ եկեք քննարկենք ով որտեղ է կանգնելու, չի կարող նման բան լինել, պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից, կրակելը վերջին որոշումն է, մենք նոր ենք դուրս եկել ծանր վիճակից»։
Մարուքյանը նաև պնդեց՝ մեր մյուս թշնամին ատելությունն է, երկիրը բաժան-բաժան է եղած և ընտրական գործընթացը գնում է նույն հունով․
«Մենք մի ատելու կերպար ունենք՝ թշնամին է, ով մտել է ՀՀ սուվերեն տարածք»։
Մարուքյանը չբացառեց, որ ընտրության չենք հասնի, որովհետև թշնամու զորքերը ամեն օր ավելանում են ՀՀ տարածքում, եթե չստացվի նրանց դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից, այդ ամենը հղի է լուրջ հետևանքներով։
Նա կրկին դիմեց նախկին իշխանությանը, թե նպաստում են Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը․
«Բարոյականության ճգնաժամ կա Հայաստանում, որ տեսնեում եմ՝ ովքեր են իրար հետ դաշինք կազմում, ապշած եմ»։
Մարուքյանը քաղաքական ուժերին կոչ արեց միանալ իրենց, ասաց ԼՀԿ-ի դռները բաց են, պետք է համերաշխություն, չպետք է շարունակվի գզվռտոցը։
ԼՀԿ վարչապետի թեկնածուն խոսքն ամփոփեց ընտրությունների գնալու կուսակցության կարգախոսով՝ «Կա այլընտրանք, քվեարկիր»։