Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օպերայի հարակից տարածքից ապամոնտաժվել են նախընտրական ցուցանակներ (տեսանյութ)

Երեկ եւ այսօր Երեւանի կենտրոնում ապամոնտաժվում են որոշ վահանակներ, որոնց վրա արդեն նախընտրական ցուցանակներ են։   Քանի որ վահանակները տեղադրած ընկերությունից  հայտնեցին, որ հայտնի չէ պատճառը եւ իրենք զգուշացված չեն, դիմեցինք Երեւանի քաղաքապետարանին։ Քաղաքապետի  մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ սա ընտրությունների հետ կապ չունի։

Ըստ նչա՝ այս պահին տվյալ ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կան իրավական բնույթի խնդիրներ, իսկ գործողություններն արվում են օրենսդրության պահանջներին եւ ընկերությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան։

Ավելին Հակոբ Կարապետյանը չհայտնեց։