Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Եթե տեսնում են, որ գերեզմանաքարի վրա զինվորական համազգեստով մարդու նկար է, միանգամից ջարդում են» (տեսանյութ)

Հադրութում ադրբեջանցիները քանդում են հայկական գերեզմանները։

Համացանցում լուսանկարներ էին տարածվել, որ  Մեծ Թաղեր գյուղի գերեզմանոցի տարածքն ամբողջությամբ հավասարեցված է հողին ու ոչ մի գերեզման այլևս չկա։ Հադրութեցի  Արմենակ Միրզախանյանի խոսքով՝ դեռևս երկու ամիս առաջ, երբ Կարմիր խաչի և ադրբեջանցիների ուղեկցությամբ  Հադրութ՝ գնացել են՝ իրենց հարազատների աճյունները տեղափոխելու, տեսել են այնտեղ կատարվող ավերածությունները․

«Քանդել են գերեզմանները՝ մոտ 50-60 խորության վրա, լցրել են ձորը, հողով էլ ծածկել են, ոչ մի քարի տեղը չի երևում։ Պատերազմի ժամանակ զոհված տղաներն էլ, որ մահացել են, տարել են գյուղում հուղարկավորել են, հետո, որ գնացել են, բերեն, տեսել են գերեզմանը լրիվ քանդած, ավիրած», -ասաց նա «Ա1+»-ին։

Հադրութցին նշեց, որ մնացած գյուղերում էլ նույն վիճակն է։ Եթե տեսնում են, որ քարի վրա զինվորական համազգեստով մարդու նկար է, միանգամից են ջարդում, քանդում։ Թույլ են տվել դուրս բերել միայն այս պատերազմի ժամանակ զոհվածների դիակները, իսկ արդեն թաղված աճյունները դուրս բերելու հնարավորություն չեն ունեցել։