Բացել լրահոսը Փակել լրահոսը
172961885_5314613295277021_5880097769553729137_n
A A
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել է․
 
Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը։