Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մովսես Հակոբյանը պնդում է․ իսկանդերը կրակել է (տեսանյութ)

«Կոմանդոսի հետ զինակից ընկերներ ենք եղել, ծանոթացել ենք պատերազմի ժամանակ՝ Շուշիի ազատագրումից հետո։ Որպես զինվորական, որպես հրամանատար՝ ընդունել ենք որպես առաջնորդի։ Իր անցած ճանապարհը բոլորին հուշում է, որ հայրենիքին ծառայելը պետք է լինի պատիվ»,- այս մասին այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային ապաշրջափակմանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային ապաշրջափակումը բարդ գործընթաց է, որտեղ պետք է հաշվի առնվի Հայաստանի շահը․ 

«Ապաշրջափակումը, եթե կատարվում է Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ անընդունելի է»։

Մովսես Հակոբյանը համաձայն չէ իշխանությունների այն տեսակետին, որ Թուրքիայի, որպես թշնամի երկրի, մեր ընկալումը պետք է շտկումների ենթարկվի։

Հակոբյանը պնդեց իր տեսակետը,որ իսկանդերը կրակել է։