A
A
Նախատեսվում է Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայություններն ավելացնել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայություններն ավելացնել։
Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը։