Բացել լրահոսը Փակել լրահոսը
1047585
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԽ-ում քննարկվել են ՏԻՄ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ ԱՀ ԱԺ ուժերի դիրքորոշումները

Արցախի նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի անվտանգության խորհրդից։

Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։ 

Ամփոփելով հնչեցված տեսակետները՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ քննարկման արդյունքների մասին Հանրապետության նախագահը տեղեկացվելու է, և, անհրաժեշտության դեպքում, այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։