A
A
Քանի որ մեղադրող կողմը չկա, չենք կարող քննարկել 300,1 հոդվածով քրեական հետապնդման հարցը․ Դանիբեկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել է հակասահմանդրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։
Հաշվի առնելով, որ մեղադրող դատախազներից ոչ մեկ չի ներկայացել այսօր, դատարանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 2-ը, ժամը 13։00։
Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։