Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԽ քարտուղարին իր արտահայտության համար, Փաշինյանը պետք է ազատեր պաշտոնից․Պետրոսյան (տեսանյութ)

Ինչքան է Նիկոլ Փաշինյանի ապօրինությունը հասել տիեզերք, որ անգամ իր ձևավորած ՍԴ-ն պատրաստ չէ ի կատար ածել իր ապօրինությունները։ Այս մասին Դեմիրճյան փողոցում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՔՕ 300․1 հոդվածի վերաբերյալ ՍԴ որոշմանը։

Պետրոսյանն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ ԱԽ քարտուղարի դիտարկումներին, հայտարարեց՝ դա դավաճանական արտահայտություն է․

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության  զգացողություն ոնենար, նա երեկ երեկոյան այդ արտահայտության համար պետք է ԱԽ քարտուղարին պաշտոնանկ աներ, բայց Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է բացառապես իր պաշտոնավարման երկարաձգման շահը»։

Ըստ Պետրոսյանի՝ ԱԽ քարտուղարի կարծիքն  ունի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կողմից։

Հիշեցնենք՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան, Գրիգորյանը նշել է.

«Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։