Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են (տեսանյութ)

Մարտի 18-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

 

 Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

 

 Վարչապետն օրերս հանդիպում էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  Հանրապետության  նախագահը ևս բազմիցս նշել է, որ իրավիճակի հանգուցալուծում է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

 

Հաշվի առնելով նաև վարչապետի՝ «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: