A
A
Բայրամովը դիմել է ՄԱԿ-ին՝ մեղադրելով Հայաստանին Արցախ զորքեր տեղափոխելու փորձի մեջ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում «ապօրինի ռազմական անձնակազմ տեղակայելու փորձեր է անում», գրում է ТАСС-ը։
Նամակում Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնում է Հայաստանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիական հագուստով և քաղաքացիական մեքենաներով անձնակազմի գաղտնի տեղափոխման մասին՝ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող վերահսկողական ընթացակարգերից խուսափելու նպատակով։